Չինաստանը Թայվանի շուրջ սկսել է մարտական ամենախոշոր զորավարժությունները. Սի Ծինփինը խոստացել է անհրաժեշտության դեպքում կղզին ուժով վերամիավորել (լուսանկար)
Չինաստանը Թայվանի շրջակայքում սկսել է մարտական կրակով երբևէ ամենախոշոր զորավարժությունները, որոնք անցկացվում են կղզու ափից ընդամենը 19 կմ հեռավորության վրա, գրում է Daily Mail-ը:
Կղզու շրջակայքում ստեղծվել է վեց բացառման գոտի՝ արդյունավետորեն շրջափակելով Թայվանը ծովից և օդից:
Պեկինը զորավարժությունների շրջանակում կփորձարկի բալիստիկ և հիպերձայնային հրթիռներ՝ չնայած, որ հնչել են նախազգուշացումներ առ այն, որ արձակման ընթացքում սխալ հաշվարկը կարող է պատերազմի հանգեցնել:
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը խոստացել է անհրաժեշտության դեպքում կղզին ուժով վերամիավորել, և զորավարժությունները, կարծես թե, ներխուժման նախափորձ են, եզրափակում է աղբյուրը: