Լրահոս

04.08.2022 20:20


Վանաձորի որոշ փողոցների, Մեծ Մասրիկ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

Վանաձորի որոշ փողոցների, Մեծ Մասրիկ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարմիր Բանակի, Աբովյան, Մյասնիկյան, Վանաձորի 7-րդ, Տպագրիչների, Գ.Նժդեհի, Միչուրինի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը