Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ):
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել,արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող, փոխադրամիջոցներով:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ. Հացիկ):
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, իսկ կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող, փոխադրամիջոցներով:
Նշված խախտումների վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ: