Heineken ընկերությունը թողարկել է մարզակոշիկներ, որոնց ներբանի մեջ գարեջուր կա
Heineken գարեջրագործական ընկերությունը ներկայացրել է յուրատեսակ մարզակոշիկներ՝ Heinekicks, որոնց ներբանի մեջ գարեջուր կա, գրել է TheDrum-ը։
Մարզակոշիկների արտասովոր մոդելը Heineken ընկերության և դիզայներ Դոմինիկ Չամբրոնեի համագործակցության արդյունքն է։ Չամբրոնեն հայտնի է նաև որպես The Shoe Surgeon («կոշկի վիրաբույժ»)։ Մարզակոշիկների ներբաններում հատուկ ներարկչի օգնությամբ գարեջուր է «լցվել», որը, մարզակոշիկները ստեղծողների խոսքով, կընդգծի փափկության զգացողությունը քայլելիս։ Մոդելի առանձին տարր է դարձել շշերի համար նախատեսված բացիչը, որը հարմարեցված է մարզակոշիկների լեզվակում։
«Այս փորձն ինձ համար հետաքրքիր փորձություն էր։ Ես երբեք դեռ այնպիսի մարզակոշիկ չէի ստեղծել, որի մեջ իսկական գարեջուր լիներ»,-ասել է Դոմինիկ Չամբրոնեն։
Արտասովոր մարզակոշիկները ներկայացված են Heineken-ի ֆիրմային գույներով՝ կանաչ, արծաթագույն և կարմիր։ Նորույթը, որն արտադրվել է սահմանափակ՝ 32 զույգ քանակությամբ, վաճառքի կհանվի Սինգապուրում 2022թ. օգոստոսին։

Աղբյուրը՝ news.am