Լրահոս

05.08.2022 17:01


Արագածոտնի մարզում «Գնթունիկ»-ի հաշվապահը Mercedes-վ մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

Արագածոտնի մարզում «Գնթունիկ»-ի հաշվապահը Mercedes-վ մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Արմենակյանն ու ուղևոր՝ Ապարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Պետրոս Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Վարորդ Ս. Արմենակյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ՍՊԸ-ում՝ հաշվապահ, իսկ Պ. Գալստյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ։

Այս խորագրի վերջին նյութերը