Աշխարհ

05.08.2022 21:36


Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Ավարտվել են ավելի քան 4 ժամ տևած Պուտին-Էրդողան բանակցությունները. ընդունվել է համատեղ հայտարարություն

Սոչիում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը:

Բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ։ Բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են Թուրքիա ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլիով վճարում սկսել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

«Քննարկվել են Թուրքիայի Հանրապետություն գազի մատակարարումները, որոնք բավական մեծ ծավալով մատակարարվում են՝ տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր։ Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են այն մասին, որ մենք սկսում ենք մասնակիորեն գազի մատակարարում և ռուբլիով վճարում»,-ասել է Նովակը լրագրողներին։

Նա նշել է, որ խոսել են ազգային արժույթների անցնելու մասին աստիճանաբար, եւ առաջին փուլում մատակարարումների մի մասը կվճարվի ռուսական ռուբլով:

Այս խորագրի վերջին նյութերը