Huawei-ը ցուցադրել է անտեսանելի տեսախցիկով իր առաջին սմարթֆոնը
Huawei ընկերությունը նախատեսում է թողարկել անտեսանելի տեսախցիկով սմարթֆոն, հայտնում է MyDrivers պորտալը և հավելում, որ սարքի տեսախցիկը տեղադրված է լինելու էկրանի տակ։
Նոր գաջեթի մասին եզրակացությունն արվել է Huawei HarmonyOS 3.0 օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկման մասին գովազդից հետո։ Տեսանյութում ներկայացված է անհայտ սմարթֆոն՝ առանց առջևի տեսախցիկի կտրվածքների: Արտաքնապես այն նման է այս տարվա սկզբին ներկայացված Huawei P50 Pocket-ին։
Էկրանի տակ գտնվող տեսախցիկի տեխնոլոգիան վերացնում է առանձին կտրվածքի անհրաժեշտությունը, քանի որ ոսպնյակը գտնվում է էկրանի տակ: Երբ օգտատերը պետք է լուսանկարի, տեսախցիկի վերևում գտնվող էկրանը դառնում է թափանցիկ՝ թույլ տալով օգտատերին նկարել: Որոշ այլ ընկերություններ արդեն կիրառել են նման տեսախցիկներ, սակայն Huawei-ի շարքում նման սմարթֆոն դեռևս չկա:

Աղբյուրը՝ news.am