Տնտեսական

06.08.2022 11:13


Տնտեսությունը չի կարող զարգանալ անվտանգության անորոշությունների պայմաններում

Տնտեսությունը չի կարող զարգանալ անվտանգության անորոշությունների պայմաններում

ՀՀ-ում ահագնացող գնաճի և կառավարության վարած սոցիալական քաղաքականությամ մասին Panorama.am-ը զուցեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

«Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվը մոտ 80 հազարով ավելացել է ու էլ ավելի կավելանա, քանի որ մեզ մոտ պետական սոցիալական քաղաքականությունը չի հասցնում գնաճային այս իրավիճակները մեղմել: Կառավարության հայտարարած թոշակառուների, նպաստառուների մասով մի քանի սոցիալական ծրագրերը բավարար ու հասցեական չեն և դրանցից չեն կարող օգտվել խոցելի խմբերի մեծ մասը:

Հետևաբար, երբ կառավարութունը հայտարարում է, որ 2023 թվականի հունվարին նախատեսում է վերանայել թոշակները և նպաստները, պետք է հասկանաք, որ այս տարի մեր ժողովրդի կենսամակարդակը շարունակելու է վատթարանալ, այն հույսով, որ վատթարացման մի մասը հաջորդ տարի հունվարին կմեղմվի, բայց հաջորդ տարի էլ իր հետ բերելու է նոր խնդիրներ, ֆինանսական ռիսկեր և պետք է հասկանալ, թե հաջորդ տարվա ռիսկերն ինչպես ենք մեղմելու կամ լուծելու»,-ասաց Սուրեն Պարսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը