Աշխարհ

06.08.2022 19:54


Քեյթ Միդլթոնը գլխավորել է «10 ամենաոճային հայտնիների» ցանկը

Քեյթ Միդլթոնը գլխավորել է «10 ամենաոճային հայտնիների» ցանկը

«Tatler» ամսագրի բրիտանական տարբերակի խմբագիրները նշել են 2022 թվականի 10 ամենաոճային հայտնիների անունները։ Ցանկը գլխավորել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը։

Արքայական ընտանիքի անդամին հաղթանակ է բերել Emilia Wickstead-ի կիտրոնագույն զգեստը, որը նա կրել է հունիսին Եղիսաբեթ II-ի գահակալության պլատինե հոբելյանի պատվին մատուցված պատարագի ընթացքում: Լրագրողները գնահատել են նաև Alessandra Rich-ի պուտավոր զգեստը. դրանով Քեյթ Միդլթոնը ներկա է գտնվել հունիսին Ասքոթ քաղաքում անցկացված «Royal Ascot» մրցարշավին։

Երկրորդ տեղը զբաղեցրել է ձեռնարկատեր, Batoka Hospitality Group-ի գործադիր տնօրեն Վիմբայ Մասիիվան։ Երրորդ տեղում մոդել Ֆրեյա Ասպինալն է։ Ցանկում են հայտնվել նաև մոդել Սոֆի Հերմանը, «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը, բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Թամարա Բեքվիթ Վերոնին, «World of Interiors» ամսագրի գլխավոր խմբագիր Հեմիշ Բոուլզը, դերասանուհի Սիմոնա Էշլին, բալետի արտիստ Ֆրանչեսկա Հեյվորդը և դերասան Ջո Լոքը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը