Կարծիք

07.08.2022 09:46


Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ թե Բերձորը դուրս թողնելու, բերձորցիներին հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ թե Բերձորը դուրս թողնելու, բերձորցիներին հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է

Նախորդ գրառմանս տակ մի քանի մեկնաբանություն եղավ, թե դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ էր նախատեսված, որ հայերը պետք է Բերձորից դուրս գան ու թե ճանապարհը չպիտի անցնի Բերձորով։

Իրականում՝ ոչ, չկա այդպիսի բան։

Ահա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստից մեզ հետաքրքրող հատվածը.

«Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г. Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.

По согласованию Сторон в ближайшие три года будет определен план строительства нового маршрута движения по Лачинскому коридору, обеспечивающий связь между Нагорным Карабахом и Арменией, с последующей передислокацией российского миротворческого контингента для охраны этого маршрута».

Այստեղ խոսքը միայն ու միայն ճապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է։ Ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու, այլ Շուշիի մոտով չանցնելու մասին է։

Եւ ակնհայտ է, որ Բերձորը և Աղավնոն շրջանցող նոր երթուղին հաստատել են հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերը (այսինքն նաև այդ կողմերից մեկը՝ Նիկոլը) մինչև ճանապարհի շինարարությունը սկսելը, հակառակ դեպքում չէին սկսի։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը