Խոշոր հրդեհ Երևանի բարձրահարկ շենքերից մեկում. հրշեջներն ու պարեկները մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են տարհանել
Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտկան հաշվարկ պայքարում են Արաբկիր վարչական շրջանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 բարձրահարկ շենքի, ըստ նախնական տեղեկությունների՝ վերելակի հորանում առաջացած խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ծուխը տեսանելի է անգամ մի քանի կիլոմետրից: Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն:
ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները, 5-ից մինչև 15 հարկերից ծխի վտանգավոր պայմաններում, վտանգելով իրենց կյանքը, տարհանեցին 20–ից ավելի բնակչի, այդ թվում՝ տարեցների ու երեխաների:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Զաքարյանն էլ, ով նույնպես միացել էր փրկարարներին, 16-րդ հարկից կարողացավ ծխի վտանգավոր գոտուց դուրս բերել ընտանիքի 4 անդամների, որոնցից մեկը՝ երեխա:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի խմբեր:
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև մի քանի քաղաքացու, այդ թվում՝ հրշեջների: