Լրահոս

07.08.2022 18:30


Գեղարքունիքի մարզում Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի

Գեղարքունիքի մարզում Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:48-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական տարածքում՝ Նորաշեն գյուղի ընտանեկան լողափում տղամարդը լողալով խորացել է լճի խորքը և մոտ 20 րոպե նրանից լուր չկա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող թիվ 30 ՀՋՋ հերթապահ խումբը:

Գյուղի լողափի հատվածում հրշեջները քաղաքացիների և ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ իրականացրել են որոնողական աշխատանքներ և լրացուցիչ ժամանել է նաև թիվ 30 ՀՋՋ-ից ևս 1 մարտական հաշվարկ:

Ջրասուզակը լճից 10 մ հեռավորության և մոտ 5 մետր խորությամբ հատվածում հայտնաբերել է տղամարդու դին և այն դուրս է բերել լճից:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Գ.-ն էր:

Նա ջրահեղձ է եղել Չկալովկա համայնքին հարակից «Վիկ-Սոն» կոչվող ընտանեկան լողափում:

Քննիչի որոշմաբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Այս խորագրի վերջին նյութերը