Լրահոս

07.08.2022 18:28


Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում օգոստոսի 7-8-ը՝ երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նշվում է, որ երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:

Այս խորագրի վերջին նյութերը