Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա
Երևանի բարձրահարկ շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են, տեղափոխվել՝ Մուրացան և Արմենիա ԲԿ-ներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։
Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Բռնկված հրդեհը ժամը 13,41-ին մեկուսացվել է: Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի: