Քաղաքական

08.08.2022 10:30


ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները և «Հայաստան» դաշինքի պատգամավորները մարզային հանդիպումներ են ունեցել

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժումը, Երևանում ծավալվող բողոքի ակցիաներին և Նիկոլ Փաշինյանի ազգակործան իշխանությանը հեռացնելու գործողությունների զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տարվում շարժումը մարզերում ևս տեղափոխելու ուղղությամբ և արդեն ձևավորվել են մարզային խորհուրդներ։

Օգոստոսի սկզբից ՀՅԴ-ն և «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները սկսել են մարզային այցելություններ իրականացնել և քննարկումներ ունենալ մարզերում համակիրների և պետության առջև ծառացած մարտահրավերներով մտահոգ քաղաքացիների հետ։

Օգոստոսի 4-ին Արարատի մարզում ՀՅԴ Արտաշատի «Նիկոլ Դուման» կենտրոնում մարզի դաշնակցական ընկերների, համակիրների, Դիմադրության շարժման ակտիվ մասնակիցների հետ ծավալուն քննարկում է տեղի ունեցել երկրում ստեղծված իրավիճակի, Արցախում տեղի ունեցող զարգացումների և վտանգների շուրջ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արգիշտի Գևորգյանի, Քրիստինե Վարդանյանի և ԳՄ գործիչ Հրաչ Թադևոսյանի մասնակցությամբ: Քննարկվել է «Դիմադրության» շարժման՝ անցնող ամիսների գործունեությունը և առաջիկա ծրագրերը, մարտահրավերներն ու անելիքները։

Շարժման ներկայացուցիչները, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը և ԳՄ անդամները այնուհետև այցելել և հանդիպումներ են ունեցել համակրների և մտահոգ քաղաքացիների հետ Սյունիք, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

298012803_118905040891640_696602327567437302_n 298065737_118905124224965_3426943521364743059_n

Այս խորագրի վերջին նյութերը