Պոմպեյի նոր գտածոները լույս են սփռում դատապարտված քաղաքի միջին դասի կյանքի վրա
Բաց կափարիչով սնդուկ, փայտե պահարան սպասքի համար, եռոտանի սեղանիկներ, դեկորատիվ թասեր։ Հնագետների այս վերջին գտածոները հարստացնում են Պոմպեյի միջին դասի ներկայացուցիչների կյանքի մասին պատկերացումները՝ մինչև Վեզուվի ժայթքումը, որից հետո հռոմեական քաղաքը թաղվել է մոխրի տակ, տեղեկացրել է AP-ը։
Պոմպեյի հնագիտական կենտրոնը Իտալիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից է։ Նրա տնօրեն Գաբրիել Ցուխտրիգելն ասել է, որ առաջին անգամ 2018թ. հայտնաբերված տան սենյակների պեղումները թույլ են տվել արժեքավոր մանրամասեր պարզել քաղաքի, որը կործանվել է մեր թվարկության 79 թվականին, բնակիչների ընտանեկան դրության մասին։
Վերջին տասնամյակներին պեղումները հիմնականում կենտրոնացած են եղել Պոմպեյի շքեղ, բարձր դասի՝ որմնանկարներով հարուստ վիլլաների վրա։ Այսօրվա Նեապոլից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են նաև միջին դասին, ինչպես նաև ծառաներին պատկանող գտածոներ։
«Հռոմեական կայսրությունում կար բնակչության զգալի հատված, որի համար «հանապազօրյա հացը» ամեն ինչ էր»,-ասել է Ցուխտրիգելը։ Գտածոները ներառում են այն տան կահույքը և ընտանեկան կահկարասիները, որն անվանել են Լարարիոյի տուն։
Ցուխտրիգելը նշել է, որ չնայած բակում նույնպես շատ լավ կահավորված ցիստեռն կար, «հավանաբար» ֆինանսական ռեսուրսները չեն բավականացրել, որպեսզի ներկվեն տան հինգ սենյակները։ Մի սենյակում ներկված չէին պատերն ու հողե հատակը։
Ննջարանում հնագետները հայտնաբերել են մահճակալի մնացորդներ՝ բարձի գործվածքի հետքերով։ Մահճակալը նման է ծալովի մահճակալին, որն անցած տարի գտել էին մեկ այլ տան փոքրիկ սենյակում, որը, հնագետների կարծիքով, օգտագործվել էր որպես պահեստարան և ննջարան Պոմպեյի ճորտ բնակիչների համար։
Ննջարանում գտել են նաև փայտե սնդուկ բաց կափարիչով։ Գտնվել է լամպ՝ Զևսի պատկերով, որը վերածվում է արծվի։ Կողքին ոչ մեծ կլոր եռոտանի սեղան էր, որը նման է այսօրվա նորաձև սեղաններին։
Հայտնաբերվել է փայտե պահարան,, որի հետևի պատը մնացել է անձեռնմխելի, բայց դարակները քանդվել են։ Հնագետների կարծիքով՝ պահարանում առնվազն չորս պանելային դուռ է եղել, դրանում սպասք է պահվել։
Տանը գտնված այլ իրերի մեջ են կիսաթափանցիկ ափսեի մի կտոր, լավ պահպանված ծխաման՝ անուշահոտությունների համար, օրորոցի տեսքով։

Աղբյուրը՝ news.am