Լրահոս

10.08.2022 09:48


Երևանում 68-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին

Երևանում 68-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 85-ամյա հետիոտնին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում՝ թիվ 16 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 85-ամյա Սաթենիկ Հ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը