Աշխարհ

10.08.2022 09:52


Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել

Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։ Նախարարների կաբինետի արտահերթի նիստն սկսվել է տեղական ժամանակով ժամը 11։30-ին (երևանյան ժամանակով ժամը 06։30-ին), հաղորդում է Kyodo գործակալությունը։

Սպասվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորած կառավարության նոր կազմը հայտնի կդառնա մոտ ապագայում։

Ի սկզբանե կառավարությունում վերադադավորումներն ակնկալվում էր իրականացնել սեպտեմբերի սկզբին, սակայն Կիսիդան որոշել է դրանք հիմա անել՝ մտադրություն ունենալով արագացնել «նոր կապիտալիզմի» տնտեսական հայեցակարգի առաջմղումը։ Բացի այդ, ծրագրերի նման փոփոխությունը պայմանավորված է նաև վառելիքի ու պարենամթերքի գների բարձրացման պատճառով միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև խորհրդարանի նոր նստաշրջանին նախապես պատրսատվելու անհրաժեշտությամբ։

Աղբյուրը՝ tert.am

***

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել Է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել Է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱԳՆ-ի ղեկավար Է մնում Յոսիմաս Հայասին»,-ասել Է նա: Կառավա8ությունում իրենց պորտֆելները նաեւ պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաեւ Էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում Է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը եւ գլխավորում Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել Է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր եւ Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք Է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո:

Kyodo գործակալությունը նաեւ նշել Է, որ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապած Է առաջին հերթին աշխարհում անկայուն իրադրության եւ այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ: Յասուկաձու Համադան դարձել Է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը: 66-ամյա Համադան 2008–2009 թվականներին արդեն զբաղեցրել Է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը Տարո Ասոյի կառավարությունում:

Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նոր նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որն անցյալ տարի եղել Է Էկոնոմիկայի վերականգնման նախարար եւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: «Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որը պատասխանատու Է տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության, «կանաչ կերպափոխության» (ածխածնազերծում - ծանոթ. խմբ,) օժանդակման համար»,-ասել Է նա:

Այս խորագրի վերջին նյութերը