Աշխարհ

10.08.2022 21:20


Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. մարզուհին ցանկանում է Ալեքսիս Օհանյանին երկրորդ երեխա պարգևել

Սերենա Ուիլյամսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. մարզուհին ցանկանում է Ալեքսիս Օհանյանին երկրորդ երեխա պարգևել

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ակնարկել է կարիերայի մոտալուտ ավարտի մասին։ Այս որոշման մասին նա խոսել է ամերիկյան Vogue-ի համար նախատեսված էսսեում՝ նկարահանվելով նաև ամսագրի ֆոտոշարքում։

«Ինձ համար դժվար է ընդունել, որ պետք է դադարեցնեմ թենիս խաղալը։ Ինձ համար դա մի տեսակ արգելված թեմա է: Երբ խոսք է գնում դրա մասին՝ աչքերիս արցունքներ են հայտնվում»,-խոստովանել է մարզուհին։

Այժմ Սերենան և նրա ամուսին Ալեքսիս Օհանյանը՝ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիրը, մեծացնում են իրենց դստերը՝ Օլիմպիային և պլանավորում են երկրորդ երեխայի ծնունդը։ «Հավատացեք ինձ, ես երբեք չեմ ցանկացել ընտրություն կատարել թենիսի և ընտանիքի միջև: Չեմ կարծում, որ դա արդարացի է»,-ասել է Ուիլյամսը, որը հղի էր, երբ հաղթեց 2017 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը։

Էսսեում Ուիլյամսն ակնարկել է, որ ԱՄՆ բաց առաջնությունը, որը սկսվում է օգոստոսի 29-ին, կլինի նրա վերջին մրցաշարը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը