Գեղարքունիքի մարզում 46-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա
Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Գ-ն իր վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։