Ագրարայինի ավագ դպրոցի շրջանավարտները չեն դիմում Ագրարային համալսարան
Ագրարային համալսարանի ընդունելության ձախողման պատճառների մասին խոսելիս համալսարանի ղեկավարությունը մատնանշում է բազմաթիվ պատճառներ և մեղավորներ՝ դպրոց, հասարակություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և այլն:
Սակայն մեզ հայտնի դարձավ մի հանգամանք, որ մտածելու տեղիք է տալիս: Դեռևս 1997 թվականից համալսարանի կազմում գործում է հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը կա ավագ դպրոցը: Վարժարանի գործունեության նպատակն է համալսարանի համար դիմորդների ապահովումը:
Yerkir.am-ի տվյալներով, վարժարանն այս տարի ունեցել է շուրջ 140 շրջանավարտ, սակայն համալսարան ընդունվել են 7-ը:
Ստացվում է, որ համալսարանի սեփական ավագ դպրոցի շրջանավարտներն անգամ չեն դիմում իրենց իսկ համալսարան, իսկ դիմողներն էլ չեն կարողանում հաղթահարել ընդունելության քննությունների անցողիկ շեմը:
Հիշեցնենք, որ այս տարի ագրարային համալսարանի դիմողների թիվը 189 էր:
Հիշեցնենք, որ համալսարանի ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտորը ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։