Բրուքլին Բեքհեմի կինը հայտնել է սկեսուրի՝ Վիկտորյա Բեքհեմի հետ «սառը պատերազմի» «պատճառը»
Արևմտյան շոու բիզնեսի ամենաերիտասարդ ու գեղեցիկ զույգերից մեկը՝ Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը, հարցազրույց են տվել Variety ամսագրին, որի շրջանակում խոսել են երկրպագուներին հետաքրքրող մի հարցի շուրջ: Խոսքը 27-ամյա դերասանուհի Պելցի ու նրա աստղային սկեսուրի՝ դիզայներ Վիկտորյա Բեքհեմի միջև ենթադրյալ «սառը պատերազմի» մասին է:
Չնայած, որ Պելցը հերքել է այս ենթադրությունները, սակայն միևնույն ժամանակ ասել է, որ ամեն ինչ, իր կարծիքով, սկսել է նրանից, որ ինքն ապրիլին կայացած հարսանիքին չի կրել Վիկտորյա Բեքհեմի դիզայնով զգեստը՝ նախապատվություն տալով Valentino ապրանքանիշին:
«Իրականում ես պատրաստվում էի ու ցանկանում էի կրել (Վիկտորյա Բեքհեմի դիզայնով զգեստը), բայց հետո մի քանի ամիս անց նա (Վիկտորյա Բեքհեմը) հասկացավ, որ իր ատելյեն չի կարող կարել այն, ուստի ես ստիպված էի այլ զգեստ ընտրել: Նա չասաց՝ դու չես կարող կրել այն, ես էլ չասացի՝ չեմ ցանկանում կրել այն: Ահա թե ինչից է ամեն ինչ սկսել»,-ասել է Պելցը:
Իլրումն սրան Բրուքլին Բեքհեմը հավելել է. «Բոլորը լեզու են գտնում, ինչը լավ է»: