Իրանի քաղաքացին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ է պատվիրել․ թիրախում եղել է նաև Ջոն Բոլթոնը․ CNN
ԱՄՆ-ում մեղադրանք են առաջադրել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի անդամ Շահրամ Փուրսաֆիին՝ Սպիտակ տան նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի և ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյի դեմ մահափորձի համար․ գրում է CNN-ը։
Ենթադրվում է, որ դա, հավանաբար, վրեժ էր 2020 թվականի հունվարին ամերիկացիների կողմից կորպուսի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։
ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 45-ամյա իրանցին փորձել է 300 հազար դոլար վճարել ինչ-որ ամերիկացու՝ Բոլթոնի սպանության համար և ասել, որ նա «երկրորդ աշխատանք» ունի՝ 1 միլիոն դոլարով: Չի բացառվում, որ դա կարող էր լինել Պոմպեոյի դեմ մահափորձը։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Արդարադատության նախարարությունը նախկին պետքարտուղարին հայտնել է, որ սպանության դավադրության թիրախներից մեկն է եղել։ Փուրսաֆին խոստովանել է, որ մարդասպանին վարձելու համար կապ է հաստատել ԱՄՆ-ում գտնվող մի մարդու հետ, որը գաղտնի աշխատել է որպես ԿՀՎ-ի տեղեկատու։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ը Բաղդադի օդանավակայանում ոչնչացրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:

Աղբյուրը՝ tert.am