«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունենում «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում: Միջոցառմանը ելույթ կունենան իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ:
Քննարկման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշված է.
Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնաճնշումների ծավալվող ալիքը վերջին տասնամյակի համար աննախադեպ է: Ճնշվում է ազատ խոսքը, քաղաքական այլակարծությունը, ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում և մարդու կյանքի իրավունքը։ Ըստ պաշտոնական վիճակագրության միայն 2018-22թթ. ՀՀ-ում 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել, այդ թվում նաև.
2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ
Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն էր` դատարանի դահլիճում:
Նաև Ավետիք Չալաբյանը, ով հասարակական-քաղաքական գործիչ է, պատվախնդիր հայ, չորս երեխաների հայր, սիրող ամուսին, նվիրված զավակ, հարգանք վայելող մասնագետ: Ավետիքին այսօր անազատության մեջէ, որովհետև նա փաստերով ու հիմնավորումներով քննադատել է խայտառակ կպիտուլացիա ստորագրած ՀՀ իշխանություններին: Ավետիքը քաղբանտարկյալ է, ում դեպքը ԶԼՄ ուշադրության կարիքն ունի:

2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ,
2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ,
2020թ. – 5 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 4 կալանավորված անձ,
2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ,