Տիեզերական տարածքի հետազոտման և աերոնավտիկայի ԱՄՆ ազգային վարչությունը (ՆԱՍԱ) մտադիր է iPad ուղարկել տիեզերք՝ Artemis 1 ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է 9to5mac պարբերականը։
Լրագրողների խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն այն է, որպեսզի ցույց տա, որ նոր հրթիռը և տիեզերանավը կարող են աստղագնացներ ուղարկել Լուսին ապագա առաքելությունների համար։ ՆԱՍԱ-ն նաև ծրագրել է Orion տիեզերանավը զինել Apple պլանշետով՝ Amazon Alexa-ի ձայնային օգնականի թեստավորմանն օգնելու համար։
Գործակալությունում նշել են, որ պատրաստվում են ցուցադրել, թե ինչպես կարող են ձայնային ասիստենտները բարելավել աստղագնացների կյանքը և աշխատանքը տիեզերքում։ Մասնագետների խոսքով՝ առաքելության մասնակիցները Alexa ձայնային օգնականին հարցեր կտան խցիկով և միկրոֆոնով կոնսոլի օգնությամբ։
«Ես կարող եմ պատկերացնել այն ապագան, որտեղ աստղագնացները կկարողանան տեղեկատվություն ստանալ թռիչքի կարգավիճակի և ջերմաչափման մասին՝ տիեզերանավի կողմնորոշման, ջրի մատակարարման մակարդակի կամ մարտկոցի վիճակի մասին, պարզ ձայնային հրահանգների օգնությամբ»,-նշել էր Orion ծրագրի ղեկավար Հովարդ Հուն 2018թ.։
ՆԱՍԱ-ն iPad կուղարկի Լուսին

Աղբյուրը՝ news.am