Աշխարհ

12.08.2022 20:20


Ճապոնիայում օգտագործված Toyota մեքենաները նորերից թանկ արժեն

Ճապոնիայում օգտագործված Toyota մեքենաները նորերից թանկ արժեն

2022թ. հուլիսին օգտագործված Toyota մեքենաներն ավելի թանկ են դարձել, քան նորերը, տեղեկացրել է Nikkei պարբերականը։

Մասնավորապես, հունիսին 2022 մոդելային տարվա օգտագործված Toyota Land Cruiser ZX-ի միջին գինը 17,05 մլն իեն էր։ Դա երկու անգամ ավելին է, քան նոր մեքենայի արժեքն է։ 2021թ. Toyota Alphard մինիվենի հիբրիդային տեսակն արժե միջինը 8,25 մլն իեն, այն դեպքում, երբ նոր մեքենան 7,75 մլն իեն է։ Բացի այդ, նորերից ավելի թանկ են Toyota Harrier и Corolla Cross-ի օգտագործված մոդելները։

Պարբերականի տվյալներով՝ Toyota-ի օգտագործված մեքենաների թանկացումը կապված է նոր մեքենաների դեֆիցիտի հետ։ Հաճախորդը պատրաստ է ավելի վճարել, որպեսզի ունենա թեթևակի օգտագործված մեքենա արդեն այսօր, քան մի քանի տարի սպասել նոր մեքենայի։ Այժմ Ճապոնիայում Toyota-ի չկատարված պատվերների ծավալը կազմում է մոտ 1 մլն ավտոմեքենա։

Եթե հաճախորդը այժմ դիլերին պատվիրի նոր Toyota Land Cruiser, ապա այն կստանա չորս տարի հետո։ Բրենդի մյուս քրոսովերներին պետք է սպասել մոտ մեկ տարի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը