Աշխարհ

12.08.2022 14:25


Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի է ունեցել Թուրքիայի և Պակիստանի միջև առևտրային համաձայնագրի ստորագրման արարողություն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը և Պակիստանի առևտրի նախարար Սեյիդ Նավիդ Քամարը։

Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը վստահություն է հայտնել, որ նոր համաձայնագիրը կօգնի հասնել երկկողմ առևտրի կարճաժամկետ նպատակին՝ տարեկան 5 միլիարդ դոլարի չափով։

Պակիստանի վարչապետի գրասենյակը հուլիսի 21-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ ապրանքների առևտրի մասին նոր համաձայնագիրը նախատեսում է 261 պակիստանյան և 130 թուրքական ապրանքների մատակարարման արտոնյալ ռեժիմ։

Այս խորագրի վերջին նյութերը