Անտարկտիդայի սառցադաշտերը 25 տարվա ընթացքում երկու անգամ ավելի շատ սառույց են կորցրել, քան համարվում էր
1997-ից ի վեր Անտարկտիդայի սառցադաշտերը ոչ թե 6, այլ 12 տրիլիոն տոննա սառույց են կորցրել, այսինքն՝ երկու անգամ ավել, քան կարծում էին գիտնականները։ Այս եզրակացություններն են արել ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչության՝ NASA-ի փորձագետները։
«Անտարկտիդան եզրերից փլուզվում է»,-հայտարարել է գլխավոր հեղինակ Չադ Գրինը:
Նրա խոսքով՝ սառցադաշտերը որպես յուրատեսակ հենարան են ծառայում սառույցի հալման համար՝ թույլ չտալով դրան ուղիղ օվկիանոս հասնել։ Զանգվածի կորստի պատճառով դրանք թուլացել են, ինչից էլ ծովի մակարդակի գլոբալ բարձրացման տեմպերն ավելանում են։

Աղբյուրը՝ news.am