Աշխարհ

13.08.2022 17:36


Կանխատեսվել է մինչև 2070 թվականը Երկրի բնակչության թիվը

Կանխատեսվել է մինչև 2070 թվականը Երկրի բնակչության թիվը

Մինչև 2070 թվականը Երկրի բնակչության թիվը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու նշագծին։ Ռեցեսիան կսկսվի 2070-ականներին՝ մոտ 9,6 միլիարդ մարդու նշագծին հասնելուց հետո, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գիտնականների կանխատեսումները։

Գիտնականների՝ ՄԱԿ-ի հետ համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու կամ նույնիսկ 9 միլիարդի նշագծին, և համաշխարհային ժողովրդագրական հիմնական խնդիրները կապված կլինեն ոչ թե բնակչության աճի, այլ բնակչության ծերացման հետ։

Համաշխարհային համավարակի երկու տարիները առաջացրել են ծնելիության անկում, ասում են փորձագետները, քանի որ մարդիկ անհանգստացած են իրենց ապագայով: «Երբ անհանգստանում ես ապագայի համար, երեխաներ չես ունենում, սպասում ես»,-ասել է ժողովրդագիր, պրոֆեսոր Լուցը Վիեննայի համալսարանից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը