Աշխարհ

13.08.2022 21:57


Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Լաչինի միջանցքի վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասնովն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկել է օգոստոսի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձել է Լաչինի միջանցքը փոխարինող նոր ճանապարհի շահագործման հարցին։

«Նախարարը պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել կապված այն հարցերի լուծման հետ, որոնք առնչվում են Լաչինի միջանցքի օգտագործման նպատակով կառուցված նոր ճանապարհի շահագործմանը»,-հաղորդում է APA գործակալությունը։

Հասանովը հանձնարականներ է տվել նաև սահմանային իրավիճակի, ինչպես նախ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող հատվածների վերաբերյալ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը