-Քանի որ կոալիցիոն հուշագրում ամրագրված է, որ կարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ պետք է տեղի ունենան կոալիցիոն քննարկումներ, ես հույս ունեմ, որ առաջիկա մեկ-երկու օրերին կոալիցիոն մեր գործընկերը շատ ավելի հստակ պարզաբանումներ կտա իրենց հուզող խնդիրների վերաբերյալ,- կոալիցիային իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը առաջիկայում քննարկելու ՀՅԴ հայտարարությանն անդրադառնալով՝ «7 օր»-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև հույս ունի, որ առաջիկա օրերին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լրացուցիչ պարզաբանումներ կտա և կցրի ՀՅԴ-ի բոլոր մտահոգությունները։
Ինչ վերաբերում էԲՀԿ-ի կողմից նույնպես ՀՅԴ-ի օրինակին հետևելուն և կոալիցիայից դուրս գալու հարցը քննարկելուն, Ն. Զոհրաբյանն ասել է.
-«Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայից դուրս գալու խնդիր իր առջև չի դրել և նման հարց մեր օրակարգում այս պահին չկա։
ՀՅԴ–ն կոալիցիային պարզաբանումներ կտա՞