Լրահոս

15.08.2022 13:53


«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 13 տուժած

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բուժումը շարունակում է 13 տուժած

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

«Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:

Ունենք 6 մահ»,-հաղորդում են նախարարությունից:

Այս խորագրի վերջին նյութերը