Լրահոս

15.08.2022 14:14


Պայթյունից մահացած Ջեմմա Նազարյանն առևտրական էր, գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար գնումներ կատարելու

Պայթյունից մահացած Ջեմմա Նազարյանն առևտրական էր, գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար գնումներ կատարելու

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացած Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Նազարյանի համագյուղացիներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի:

61-ամյա Ջեմմա Նազարյանը Նոր Խարբերդ գյուղում ուներ հագուստի խանութ և այդ օրը գնացել էր իր խանութի համար գնումներ կատարելու։

«Ջեմմա տատիկը գյուղում հարգանք վայելող անձնավորություն է եղել: Ոչ ոք չի հավատում, որ կյանքով լի կինը կարող է նման ցավալի դեպքի զոհ լիներ»,-ասաց համագյուղացին:

Ջեմմա Նազարյանն ուներ մեկ որդի։

Այս խորագրի վերջին նյութերը