Լրահոս

16.08.2022 18:25


Արագածոտնի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Արագածոտնի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 17-ին՝ ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 13:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց և Մուղնի թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ գյուղերի գազասպառողների, «Տրանսգազ», «Երման», «Մոբիլբիոգազ», «Շահումյան Ալկո», «Ապտես», «Ագարակ Գրաֆ գազ», «Կարս», «Գեղամ Սիմոն», «Սեդուլ», «Պեշտ», «ՏաԳազ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «Ս.Կ. Կազ», «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները։

Այս խորագրի վերջին նյութերը