Լրահոս

16.08.2022 14:45


Հրազդանի կիրճի «Փարվանա» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն

Հրազդանի կիրճի «Փարվանա» ռեստորանի մոտ բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:45-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են 45-ամյա Հայկ Մոսյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Ցոլակ Հայրապետյանի վարած Toyota Camry Rանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը