Լրահոս

16.08.2022 14:57


Գյումրիում Հարկային տեսչության շենքում ռումբի առկայության մասին ահազանգել է ոչ սթափ քաղաքացին

Գյումրիում Հարկային տեսչության շենքում ռումբի առկայության մասին ահազանգել է ոչ սթափ քաղաքացին

Ահազանգը ստացվել է Գյումրու տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկի տեղադրման մասին: Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ այս պահին տարածքը սահմանազատված է և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Ի դեպ, նա տեղեկացրել է նաև, որ երեկ ևս ահազանգ եղել է նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, բայց պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

***

Գյումրիի տարածքային հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ էր ստացվել: Tert.am-ի տեղեկություններով՝ ահազանգողը հայտնաբերվել է։ Նա Գյումրիի բնակիչ է, ով ոչ սթափ վիճակում ահազանգել է ու հայտնել Հարկային տեսչության շենքն ու այլ շենքեր պայթեցնելու մտադրության մասին։ Նա ձերբակալվել է։

Նշենք, որ նույն շենքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգ եղել է նաև օգոստոսի 15-ին, որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Այս խորագրի վերջին նյութերը