Ալեքսան Հարությունյանը վատ երևույթ է համարում Անժելա Սարգսյանի միջադեպի շուրջ բարձրացված աղմուկը
Վերջին շրջանում համացանցում անդադար քննարկվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ և «չափազանց անկեղծ» լուսանկարները, որոնք համացանցում տեղադրել էր նախկինում դատապարտված Կարեն Արայանը, որը «գողական» աշխարհի ներկայացուցիչ է։
«7օր»–ը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից հարցրել է՝ արդյոք ճի՞շտ է խառնվել մարդու (այդ թվում՝ դերասանի) անձնական կյանքին, և ընդհանրապես ի՞նչ կարծիքի է Անժելա Սարգսյանի հետ կապված միջադեպի մասին։
Նա նախ հայտարարել է, թե անընդունելի է մարդու անձնական կյանքը փորփրելն ու նման բաներ հրապարակելը։
–Նախ՝ ես ոչ միայն վատ եմ վերաբերվում նրան, որ այդ լուսանկարները տարածել են, այլ նաև նրան, որ այդքան աղմուկ է բարձրացվել այս հարցի շուրջ։ Բացի այդ, ես պարզապես չեմ կարողանում հասկանալ այն տղային, որը տարածել է այդ լուսանկարները։ Ինչպե՞ս կարող է տղամարդը նման բան թույլ տալ իրեն։ Իմ կարծիքով շատ վատ երևույթ է այս ամբողջը,–ասել է Ալեքսան Հարությունյանը։

7or.am