Ալ. Հարությունյան. «Եվրոպական հեռարձակողների միությունը, որպես պահուստային տարբերակ, քննարկում է նաև «Եվրատեսիլ–2012»–ն այլ երկրում անցկացնելու հարցը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ԱլեքսանՀարությունյանը, անդրադառնալով նոր եթերաշրջանին, ասել է, որ կարևոր ծրագրերի թվում է մանկական «Եվրատեսիլի» նախապատրաստությունը, ինչպես նաև Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ–2012»–ին մասնակցել–չմասնակցելու հարցի քննարկումը։
Ըստ Ալեքսան Հարությունյանի՝ իրենք դեռ սպասում են Եվրոպական հեռարձակողների միության պատասխանին Բաքվում հայկական պատվիրակության անվտանգության երաշխիքների առումով։
–Մեզ պետք չեն անվտանգության վերաբերյալ Բաքվի կիսաերաշխիքները. մենք սպասում ենք Եվրոպական հեռարձակողների պատասխանին։ Մինչև դեկտեմբեր մենք պետք է որ ունենանք այդ երաշխիքները, որպեսզի մեր 30–հոգանոց պատվիրակությունն առանց խնդիրների մասնակցի մրցույթին,–ասել է նա։
Ըստ Ալեքսան Հարությունյանի՝ Բաքվում խնդիրներ են առաջացել «Եվրատեսիլ–2012»–ի անցկացման հետ կապված, և եթե դրանք չլուծվեն, Եվրոպական հեռարձակողների միությունը, որպես պահուստային տարբերակ, քննարկում է նաև մրցույթն այլ երկրում անցկացնելու հարցը։
Ալ. Հարությունյան. «Եվրոպական հեռարձակողների միությունը, որպես պահուստային տարբերակ, քննարկում է նաև «Եվրատեսիլ–2012»–ն այլ երկրում անցկացնելու հարցը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, անդրադառնալով նոր եթերաշրջանին, ասել է, որ կարևոր ծրագրերի թվում է մանկական «Եվրատեսիլի» նախապատրաստությունը, ինչպես նաև Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ–2012»–ին մասնակցել–չմասնակցելու հարցի քննարկումը։

7or.am