Լրահոս

16.08.2022 21:54


Նախնական գնահատականներով նախքան պայթյունը «Սուրմալու»-ի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել. ԱԻ նախարար

Նախնական գնահատականներով նախքան պայթյունը «Սուրմալու»-ի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել. ԱԻ նախարար

Փրկարարները շարունակում են քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն կառույցի այն հատվածում, որը չի փլուզվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ»,–ասաց նախարարը:

Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։

Հարցին, թե արդյոք նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել պայթուցիկ նյութեր, նախարարն ասաց, որ տարածքի 50-60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին այդպիսի նյութեր, ապա դրանք արդեն գտած կլինեին։

«Նախնական գնահատականներով, 4 տոննա են եղել նախքան պայթյունը»,-հավելեց նախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը