Լրահոս

17.08.2022 08:23


ՀՀ-ում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են

ՀՀ-ում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանն` այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

Այս խորագրի վերջին նյութերը