«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի չի հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր՝ օգոստոսի 17-ին, նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն»,-նշեց Կոստանյանը։
***
«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգերը կեղծ են եղել, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS․am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։