Լրահոս

23.04.2009 17:33


ԱՄՆ–ում շատ կարևոր է համայնքի ձայնը

-Երբ ժողովուրդը զանգում է, ֆաքս կամ նամակ է ուղարկում իր ընտրած կոնգրեսասկանին ու ասում, որ ես ուզում եմ, որ ԱՄՆ-ն ճանաչի իր պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, կոնգրեսականները հաշվի են նստում այդ կարծիքի հետ,-ասել է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը և հավելել, որ ԱՄՆ-ում շատ կարևոր է համայնքի ձայնը։ Ըստ Արփի Վարդանյանի՝ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարությունը մեկնաբանելով՝ ԱՄՆ-ում կլինեն մարդիք, ովքեր կասեն, թե «Հյաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել, եկեք մենք ետ կանգնենք։ Բայց Թուրքիան ամեն տարի նման մի բան ասում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչվի»։

- Ամեն մի քաղաքական հայտարարություն պետք է մի քանի անգամ կարդալ, որովհետև տողերի արանքում պետք է կարդաս, որ հասկանաս՝ ինչ է ասվում,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը