Խաբարովսկի օդանավակայանում հասկին 3 շաբաթ սպասել է արձակուրդի մեկնած տերերին
Ռուսաստանում հասկին երեք շաբաթ Խաբարովսկի օդանավակայանում սպասել է արձակուրդի մեկնած տերերին. նման նվիրվածության համար շունը ստացել է «Հաչիկո» մականունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Օդանավակայանի տվյալներով՝ մաքրացեղ շունն ամեն օր գալիս էր հարթակ՝ ճանապարհելով ու դիմավորելով ուղևորներին։
Օդանավակայանի աշխատակիցները կերակրել են «Հաչիկոյին» և փորձել պարզել, թե ովքեր են նրա տերերը։
Ինչպես պարզաբանում են Խաբարովսկի քաղաքապետարանից, «Հաչիկոն» օդանավակայանում մնացել է երեք շաբաթ։ Քաղաքապետարանի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ տերերը ընտանի կենդանուն թողել են հարևանների խնամքին, սակայն ազատասեր շունը չի համակերպվել ազատության սահմանափակմանը և փախել է տերերին փնտրելու։

Այժմ շունը վերամիավորվել է տերերի հետ:
Աղբյուրը՝ tert.am