Աշխարհ

17.08.2022 14:06


Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ (նախկին Խարբերդ) Քովանջըլար շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Ստացված տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը