Լրահոս

19.08.2022 08:00


Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական

Ես 99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական

News.am-ը Սուրմալուու տեղի ունեցած աղետալի պայթյունի մասին խոսել է դեպքի ականատես առևտրական Սարգիս Սարգսյանի հետ։

«Սարգիս Սարգսյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որպես առեւտրական աշխատել է մոտ 9 տարի, աշխատել է խաղալիքների տաղավարում։

News.am-ի հետ զրույցում ցավով է հիշում զոհված գործընկերներին, ասում է՝ արդեն ընտանիք էին դարձել։

«Մեզ հարազատ վայր էր, մեկս մյուսին հասնող էինք, ընտանիք էինք»,-ասում է Սարգիսը։

Անդրադառնալով ողբերգական պայթյունին՝ նա վստահեցնում է, որ այդ եռահարկ շինությունը հրավառ նյութի հետեւանքով չէր կարող պայթել.

«Չեմ կարող ասել՝ սա սարքած էր, թե ինչ-որ մեկին սա պետք էր սարքել. էս շինությունը սայլուտից չէր կարող տենց բան աներ։ Ես 99 տոկոսով գիտեմ, որ վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը տակից է տեղի ունեցել։ Սա պլան է, ուզում են ժողովրդին տարհանեն իրենց տաղավարներից, որ այստեղ շենք լինի»»։

Այս խորագրի վերջին նյութերը