«Կրակը վերևից թափվում էր ուղիղ ոտքերիս վրա». այրվածքներ ստացած 28-ամյա Հռիփսիմեն պատմում է «Սուրմալու»-ի պայթյունից
«Սուրմալու» առևտրի կենտրոնի ուժեղ պայթյունից վիրավորում է ստացել 28-ամյա Հռիփսիմե Երեմյանը, որն իր մայրիկի հետ գնացել էր եղբոր երեխային նվերներ գնելու համար։
NEWS.am-ին Հռիփսիմեն պատմեց, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհից ոտքերի շրջանում այրվածքներ է ստացել։
«Ցավեր շատ ունեմ, երկու ոտքերս այրվել են, սալջարդ ունեմ, ավելի խորը վնասվել է ձախ ոտքս։ Այս ընթացքում նորմալ չեմ կարողանում քայլել։ Հիմա բուժումս տանն եմ շարունակում, ընթացքում գնում եմ հիվանդանոց՝ վիրակապությունների։ Բժիշկներն ասում են՝ երկար բուժում պետք է ստանամ»,-ասաց Հռիփսիմե Երեմյանը։
Մասնագիտությամբ բուժքույրը պատմեց, որ արդեն գնումները կատարել էին, պատրաստվում էին վճարել ու դուրս գալ, սակայն եռահարկ շենքը պայթեց։ Ուժեղ պայթյունի պահին Հռիփսիմեն ու իր մայրը շինության առաջին հարկում են եղել.
«Ընկանք քարերի արանքը, մեզ խանութի տերն օգնեց, որ դուրս գանք։ Մայրիկս էլ է վիրավորում ստացել, բայց թեթև քերծվածքներ են։ Որ մնացել էինք քարերի արանքում, վերևից կրակ էր թափվում ու թափվում էր ուղիղ ոտքերիս վրա։ Խանութի տերը քարերը հետ հրեց, լույս ընկավ, ու իրար օգնելով՝ դուրս եկանք։ Որոշ աշխատանք տեղում արել եմ. հղի կին կար, իրեն խնդրում էի, որ շնչեր։ Լույսը որ երևաց, կարողացել եմ հրել իրենց, վերջում ես եմ ինձ գցել քարերի վրա»։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: