Աշխարհ

19.08.2022 18:07


Կինոլոգներն անվանել են շների համար ամենավտանգավոր աքսեսուարները

Կինոլոգներն անվանել են շների համար ամենավտանգավոր աքսեսուարները

Էլեկտրական և սեղմող վզափոկերը, հավաքվող ժապավենները (рулетка), մանր մասերով աքսեսուարները և փրփուրի պոլիվինիքլորիդից խաղալիքները ամենավտանգավորն են համարվում շների համար։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայում։

Վզափոկի և ժապավենի միջև ընտրություն կատարելիս ավելի լավ է նախապատվությունը տալ թոկին։ «Ժապավենը անվտանգ չէ երեք պատճառով, նախ՝ եթե այն պատահաբար գցեք, կարող եք վնասել ձեր կենդանուն։ Երկրորդ, բարակ ժապավենը կամ մալուխը կարող է այրվածք կամ կտրվածք առաջացնել, եթե շունը կտրուկ ցնցվի և վազի, ընդ որում՝ տուժել կարող է ոչ միայն ընտանի կենդանին, այլև տերը: Եվ վերջապես, երրորդ՝ ժապավենը թույլ չի տալիս որոշ մանիպուլյացիաներ, որոնք պետք են տիրոջ մտադրություններն ու պահանջները շանը փոխանցելու համար»,-ասել են ֆեդերացիայում:

«Շան համար շապիկներ կամ, օրինակ, մանր դետալներով զարդարված թիթեռներ գնելով՝ դուք վտանգի տակ եք դնում ձեր շանը,-շարունակում են կինոլոգները,- Բացի այն, որ նման աքսեսուարները գործնականում պրակտիկ օգուտ չեն բերում, կարող են շատ նյարդայնացնել և նույնիսկ շնչահեղձություն առաջացնել»:

Շների համար ամենավտանգավոր աքսեսուարների թվում են նաև էլեկտրական և սեղմող վզափոկերը։ «Շների անգրագետ տերերը հաճախ օգտագործում են էլեկտրական և սեղմող վզափոկեր՝ շան պահվածքը կառավարելու համար, բայց դա միայն խորացնում է խնդիրը: Մի օգտագործեք այդ գործիքները շներին հրահանգներ սովորեցնելու համար: Նման վզափոկերի օգտագործումը ոչ մի այլ պատճառ չունի, քան տերերի ծուլությունը»,-ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը:

Գոլուբևի խոսքով՝ շներին անհրաժեշտ աքսեսուարները միայն սովորական վզափոկն ու վզակապն են։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը