Աշխարհ

19.08.2022 21:11


Ամուսինները դատի են տվել հարեւաններին՝ օրական 200 անգամ ծուղրուղու կանչող աքլորի պատճառով

Ամուսինները դատի են տվել հարեւաններին՝ օրական 200 անգամ ծուղրուղու կանչող աքլորի պատճառով

Գերմանիայում տարեց զույգը դատի է տվել հարևաններին՝ օրական 200 անգամ ծուղրուղու կանչող աքլորի պատճառով, գրում է Oddite Central-ը։ Ըստ ամուսինների՝ դա խանգարում է իրենց հանգստանալ։

76-ամյա Ֆրիդրիխ Վիլհելմը և նրա կինը՝ Յուտան, ասում են, որ աքլորը կանչում է առավոտյան ժամը 8-ին և հանդարտվում, երբ արևը մայր է մտնում: Մի քանի տարի ամուսինները փորձել են պայմանավորվել հարևանների հետ և լուծել խնդիրը, բայց ի վերջո դիմել են դատարան։

«Մենք չենք կարող դուրս գալ այգի կամ բացել պատուհանները, դա անտանելի է»,-դժգոհում է զույգը:

Նրանց փաստաբան Թորստեն Գիզեկեն կարծում է, որ հիպերակտիվ աքլորը բնակելի համալիրում տեղ չունի՝ հավելելով, որ մեկ այլ հարևան ստիպված է եղել տեղափոխվել երկու տարի առաջ, քանի որ աքլորը նրան նույնպես հանգիստ չի տվել։ Հաղորդվում է, որ աքլորի կանչը 80 դեցիբել է, ինչը համեմատելի է բանուկ երթևեկությամբ փողոցի աղմուկի հետ:

Մայքլը, որին պատկանում է աքաղաղը, ասել է, որ նա կարևոր դեր է խաղում իր հավերի երամի մեջ, քանի որ կարգուկանոն է պահպանում։

«Առանց աքլորի հավերը իրար կբզկտեն»,-հավելել է տղամարդը:

Այս պահին ընթանում են առաջին դատական նիստի նախապատրաստական աշխատանքները։ Ֆրիդրիխն ու Յուտան հույս ունեն, որ օրենքն իրենց կողմը կլինի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը