Լրահոս

19.08.2022 11:30


Գեղարքունիքի մարզի՝ Գետիկի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի «Բուլդոզերի» տակ, հայտնաբերվել է տղամարդու դի

Գեղարքունիքի մարզի՝ Գետիկի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի «Բուլդոզերի» տակ, հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղի գյուղապետարանի մոտ՝ տրակտորի տակ, քաղաքացու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Գետիկ գյուղի գյուղապետարանի դիմաց՝ հարակից ճանապարհին, Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Վարդան Մ-ն իր վարած Կամազ-410 մակնիշի ավտոքարշակի վրա բարձված վիճակում Տավուշի մարզի բնակիչ Գրիշա Մ-ի կողմից վարած «ՉՏԶ-170» մոդելի տրակտորը կատարել է հետընթաց, որի պատճառով ավտոքարշակն ընկել է սահքի մեջ, և Գրիշա Մ-ն տրակտորի վրայից ընկել է դիմային մասում գտնվող «Բուլդոզերի» տակ և տեղում մահացել։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը