Լրահոս

19.08.2022 15:42


Հրդեհ Երևանի բարձրահարկ շենքերից մեկում` պատճառը 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքն է եղել

Հրդեհ  Երևանի բարձրահարկ շենքերից մեկում` պատճառը 5 կգ-անոց գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքն է եղել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապզրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ նշված շենքի 9-րդ հարկի 34 բնակարանի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Այրվել է պատշգամբում և խոհանոցում եղած կենցաղային իրեր։

Այս խորագրի վերջին նյութերը